Ֆլիկ․ Յամալը բացարձակ հանճար է

0

Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հիացմունքով է խոսել իր ղեկավարած թիմի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի մասին։

«Լամին Յամալը բացարձակ հանճար է, հատկապես, հաշվի առնելով նրա տարիքը։ 18 տարեկանում նա արդեն կարողանում է վճռել հանդիպման արդյունքը։ Նա ճիշտ ուղու վրա է եւ շատ խելացի է։

Իհարկե, նա դեռ շատ երիտասարդ է եւ պետք է սովորի մյուսներից։ Մենք նրան աջակցում ենք։ Վստահ եմ, որ Յամալը կդառնա լավագույն խաղացողներից ֆուտբոլի պատմության մեջ»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Bild-ը։

Յամալն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Leave A Reply

Your email address will not be published.