«Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել Ուպամեկանոյին

0

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հաջորդ ամռանն անվճար ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոյին, հաղորդում է Bild-ը։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

«Բավարիան» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Ֆուտբոլիստը պահանջում է աշխատավարձի բարձրացում, թեեւ ստանում է տարեկան 16 միլիոն եվրո։

Գերմանիայի անցած առաջնությունում Ուպամեկանոն մասնակցել է 20 հանդիպման, խփել է 2 գոլ։

Transfermarkt-ը Ուպամեկանոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.