Անչելոտին՝ Նեյմարին հավաքական չհրավիրելու պատճառի մասին

0

Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պարզաբանել է, թե ինչու «Սանթոսի» հարձակվող Նեյմարին չի ընդգրկել ազգային թիմի կազմում, որը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

«Նեյմարը չի ընդգրկվել, քանի որ անցած շաբաթ փոքր խնդիր է ունեցել։ Անհրաժեշտ կլինի բուժզննում անցնել։ Բոլորը գիտեն Նեյմարին, հավաքականին եւ բրազիլացի երկրպագուներին։ Նեյմարը մյուսների նման պետք է հավաքի լավ մարզավիճակ, որպեսզի լինի թիմում եւ օգնի հասնել հաջողության, ցուցադրել առավելագույնը աշխարհի առաջնությունում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Բրազիլիան առաջիկա ընտրական հանդիպումներում կմրցի Չիլիի (սեպտեմբերի 5) եւ Բոլիվիայի (սեպտեմբերի 10) հավաքականների հետ։

Leave A Reply

Your email address will not be published.