Sinquefield Cup. Լեւոն Արոնյանի եւ Սամուել Սեւյանի արդյունքները

0

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում եւս բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանի (ԱՄՆ) մրցակիցն էր ամերիկացի Ուեսլի Սոն, Սամուել Սեւյանինը (ԱՄՆ)՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը 4 միավորով միանձնյա առաջատարն է։

Լեւոն Արոնյանն ու հնդիկ Պրագնանադհա Ռամեշբաբուն 3,5-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը։

Սեւյանը, աշխարհի չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն․ Ուեսլի Սոն, Ֆրանսիայի ներկայացուցիչներ Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ալիռեզա Ֆիրուջան 3-ական միավորով բաժանում են 4-8-րդ տեղերը։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Կանցկացվի 9 տուր։

Sinquefield Cup-ի մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 100 հազար դոլար։

Leave A Reply

Your email address will not be published.