Հայտնի է դարձել, թե որ եթերաշրջանով կավարտվի «Բրիջերտոնները» սերիալը
«Բրիջերտոնները» հանրաճանաչ սերիալի գործադիր պրոդյուսեր Շոնդա Ռայմսը պաշտոնապես հայտարարել է, թե քանի եթերաշրջան է մեզ սպասվում: Express-ի փոխանցմամբ՝ Էդինբուրգի կինոփառատոնի ժամանակ Ռայմսը հաստատել է, որ սերիալը կավարտվի ութերորդ եթերաշրջանով, և դրանցից յուրաքանչյուրը կնվիրվի Բրիջերտոն ընտանիքի ութ երեխաներից մեկին։
«Սերիալում կա ութ երեխա: Վայոլեթ Բրիջերտոնը և նրա բոլոր երեխաները պետք է ամուսնանան: Այսպիսով, յուրաքանչյուր եթերաշրջան նրանցից մեկի պատմությունն է»։
Այս պահին Netflix-ում արդեն թողարկվել է երեք եթերաշրջան, չորրորդը սպասվում է 2026 թվականին, իսկ հինգերորդն ու վեցերորդն արդեն հաստատվել են: Ռայմսի խոսքով՝ սերիալը կշարունակի խստորեն հետևել Ջուլիա Քուինի գրքերին, որտեղ յուրաքանչյուր երեխա դառնում է իր սեփական սիրո պատմության գլխավոր հերոսը:
Այսպիսով, Քոլինի և Պենելոպեի մասին եթերաշրջանից հետո մենք կունենանք Բենեդիկտ Բրիջերտոնին նվիրված եթերաշրջան, ապա՝ մյուս եղբայրներին և քույրերին՝ Էլոիզին, Ֆրանչեսկային, Հիասինթին և Գրեգորիին։
Բացի այդ, Շոնդա Ռայմսը հետաքրքրություն է առաջացրել պոտենցիալ սփին-օֆֆների նկատմամբ. Ջուլիա Քուինը գրել է Բրիջերտոնի տիեզերքի հետ կապված այլ վեպեր, ուստի ապագայում հնարավոր են այս պատմությունների վրա հիմնված նոր սերիալներ։