Էրալդ Չինարին հեռացել է «Նոայից»
28-ամյա ալբանացի ֆուտբոլիստ Էրալդ Չինարին հեռացել է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայից», հաղորդում է ակումբի կայքը։
Երեւանյան թիմի կազմումը Չինարին իր նորամուտը նշել է 2024/25 մրցաշրջանում, առաջին անգամ նորամուտը նշելով «Շկենդիայի» դեմ խաղում։
Էրալդ Չինարին «Նոայի» կամզում մասնակցել է 43 հանդիպման՝ հեղինակելով 16 գոլ և 10 գոլային փոխանցում։
Մեկ մրցաշրջանի ընթացքում Էրալդ Չինարին «Նոայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
«Նոան» շնորհակալություն է հայտնում Էրալդ Չինարիին կատարած աշխատանքի և նվիրման համար։