«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Դոնարումայի հետ

0

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» համձայնության է հասել Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի 26-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ 5 տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է x.com/nicoschira-ն։

Դոնարուման կփոխարինի բրազիլացի Էդերսոնին, որը «Մանչեսթեր Սիթիից» կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»։

ՊՍԺ-ն Դոնարումայի տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։

2021-ին Դոնարուման ազատ գործակալի կարգավիճակում անվճար էր իտալական «Միլանից» տեղափոխվել ՊՍԺ։

Leave A Reply

Your email address will not be published.