Լուիս Սուարես․ Ցանկանում եմ Մեսիի հետ միաժամանակ ավարտել կարիերաս
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ապագայի մասին։
«Ես ցանկանում եմ Լիոնել Մեսիի հետ միաժամանակ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Վերջին տարիներին Լեոյի հետ հաճախ ենք զրուցել այդ մասին։ Հնարավոր է՝ մենք կունենանք այդպիսի իրավիճակ»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Մեսին եւս հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։ Նրանք այս տարի դարձել են Ուրուգվայի «Դեպորտիվո ԼՄՍ» ակումբի համասեփականատերեր։