Առնոլդ Շվարցենեգերի նախկին կնոջը նկատել են ընտանիքի ընկերոջ հետ
69-ամյա լրագրողը և Առնոլդ Շվարցենեգերի նախկին կինը կրկին հայտնվել է բամբասանքների կենտրոնում. Լոս Անջելեսում նրան նկատել են իր վաղեմի ընկերոջ և ենթադրյալ կողակցի՝ 64-ամյա քաղաքական խորհրդատու Մեթյու Դաուդի հետ։
Զույգը հանգիստ զբոսնում էր փողոցով, ժպիտներ փոխանակում.հստակ մտերիմ տեսք ուներ։ Շրայվերը հագել էր պարզ սպիտակ մարզաշապիկ և լեգինսներ, իսկ Դաուդը՝ առօրյա վերնաշապիկ և ջինս։
Նրանց հարաբերությունները մամուլում քննարկվում են 2012 թվականից, երբ նրանց առաջին անգամ միասին բռնացրել են։ Դաուդը պատահական մարդ չէ նրա կյանքում. նա աշխատել է որպես ռազմավար Ջորջ Բուշ կրտսերի մոտ, ապա՝ Շվարցենեգերի սեփական քարոզարշավում՝ նահանգապետի պաշտոնում նրա վերընտրության ժամանակ։
Հիշենք, որ Շրայվերը և Շվարցենեգերը ամուսնալուծվել են 2011 թվականին աղմկոտ սկանդալից հետո. պարզվել է, որ դերասանը դավաճանել է կնոջը տնային տնտեսուհու հետ, որի հետ նա ուներ ապօրինի որդի՝ Ջոզեֆ Բաենան։
Դաուդը, իր հերթին, երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա երկրորդ ամուսնությունը քանդվել է ողբերգությունից հետո՝ իր նորածին երկվորյակ դուստրերից մեկի մահից հետո։ Այժմ նա ունի երեք չափահաս երեխա նախորդ ամուսնություններից։
Չնայած վերջին 12 տարիների ընթացքում նրանց բազմիցս տեսել են միասին, Շրայվերը երբեք չի հաստատել, որ նրանք զույգ են։ Նույնիսկ երբ նրանք միասին էին եկել իր զարմիկ Ռոբերտ Քենեդի կրտսերի հարսանիքին 2014 թվականին, լրագրողը պարզապես Դաուդին անվանել է «ընկեր»։
Այս տարվա հունիսին Շրայվերը Today-ի հաղորդման ժամանակ անկեղծորեն խոստովանեց, որ վաթսուն տարեկանում «երջանկորեն միայնակ» է եղել.
«Ես սիրում էի մենակ լինել, բայց մյուսներին դա դուր չէր գալիս։ Նրանք միշտ հարցնում էին. «Ինչո՞ւ ընկեր չունես։ Ի՞նչ է քեզ հետ պատահել»։