Սոֆի Դևոյանի հարսանեկան ֆոտոշարքն ու կերպարը

0

Սոֆի Դևոյան կրտսերը երեկ՝ օգոստոսի 10-ին, ամուսնացել է սիրելիի՝ Կիմ Առաքելյանի հետ: Պարուհին բավական շքեղ տեսք է ունեցել հարսանիքին, որն անցել է աստղային հյուրերի ներկայությամբ:

Սոֆին Instagram-ում հարսանեկան ֆոտոշարք է հրապարակել ամուսնու հետ, որը վերնագրել է՝ «10.08.25 to Forever» (մինչև ընդմիշտ. խմբ.»:

Նկարահանումն իրականացրել է Արգինե Մինասյանը:

Ֆոտոշարքի համար Սոֆին ընտրել էր լայն թևքերով երկար սպիտակ զգեստ, որը պարանոցի հատվածում ունի երկկողմանի կտրվածք:

Կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը, դեպի վերև հավաքված կոկիկ սանրվածքը, մինչև հատակը հասնող նուրբ քողը և դասական դիմահարդարումը:

Փեսացուն, իհարկե, նույնպես նախընտրել է ավանդական դասական ոճը՝ սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ, իսկ աքսեսուարներից՝ ժամացույց և թևնոց:

Leave A Reply

Your email address will not be published.