Ինչո՞ւ է Լեոնարդո ԴիԿապրիոն միշտ թաքցնում դեմքը․ համացանցում շրջանառվող տարօրինակ տեսությունները

0

Լեոնարդո ԴիԿապրիոն, ով այս տարի դարձավ 50 տարեկան, վաղուց հայտնի է հանրության մեջ դեմքը ծածկելու իր սովորությամբ. դերասանը հաճախ հայտնվում է դիմակներով, գլխարկներով և նույնիսկ անձրևանոցով՝ փորձելով խուսափել պապարացիների ուշադրությունից։

Վերջերս Վենետիկում Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքին նրա  հայտնվելուց հետո, որտեղ Լեոն դեմքը թաքցնելու համար բեյսբոլի գլխարկ էր կրել, համացանցում անմիջապես սկսեցին տարօրինակ լուրեր շրջանառվել։ Որոշ երկրպագուներ պնդում են, որ լուսանկարում ԴիԿապրիոն ընդհանրապես չի երևում, այլ նրա կրկնօրինակն է։ «Դա նա չէ, դա կրկնօրինակ է, անկասկած»,-գրել է մեկնաբաններից մեկը։ «Համոզվա՞ծ եք, որ սա Լեոն է։ Նա թաքցնում է դեմքը, գուցե դա ուրիշ մեկն է», — ավելացնում է մեկ ուրիշը։

Կան նաև ենթադրություններ, որ Լեոնարդոն թաքցնում է պլաստիկ վիրահատությունը կամ վերականգնվում է մազերի փոխպատվաստումից։

Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, աստղը պարզապես փորձում է խուսափել ավելորդ ուշադրությունից, հատկապես այդ հարսանիքին մասնակցելու համար քննադատություններից հետո։

Տարիների ընթացքում ԴիԿապրիոն փորձել է պապարացիներից թաքնվելու բազմաթիվ օրիգինալ եղանակներ. 2004 թվականին նա թաքնվել է փափուկ բաճկոնի և գլխարկի տակ, 2013 թվականին՝ վենետիկյան դիմակի և նույնիսկ քայլել է պիցցայի կտորով, իսկ 2015 թվականին՝ ԱՄՆ-ում թենիսի բաց առաջնության մրցաշարում թաքնվելու համար օգտագործել է հովանոց: Երբեմն նա դեմքը ծածկում է ձեռքերով, ակնոցով կամ հեռախոսով, ինչը միայն ավելացնում է առեղծվածը։

Esquire-ին տված հարցազրույցներից մեկում Լեոնարդոն խոստովանել է, որ հայտնիությունը իրեն սոցիալական անհանգստություն է պատճառում. «Դու անընդհատ մտածում ես, թե որտեղից կցատկի լուսանկարիչը, ինչու են ուզում ինձ բռնել… Դժվար է դրան սովորելը»։

Այժմ Լեոն հաճախ ընտրում է բժշկական դիմակներ, որոնք նման են համավարակի ժամանակ կրվողներին: Անցյալ շաբաթ պապարացիները նրան նկատել են Իբիցայի լողափում՝ ընկերուհու՝ Վիտտորիա Չերետտիի հետ. նա կրկին թաքցրել էր դեմքը դիմակի ետևում, և փայլում էր տպավորիչ սև հագուստով:

Leave A Reply

Your email address will not be published.