Ալվարո Մորատան հեռացավ «Գալաթասարայից»

0

Թուրքական «Գալաթասարայում» վարձակալությամբ հանդես եկած 32-ամյա իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան վերադարձել է իտալական «Միլան», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը։

Ստամբուլյան ակումբը շնորհակալություն է հայտնել Մորատային նվիրվածության համար եւ մաղթել հաջողություն հետագա կարիերայում։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են վարձակալության պայմանագիրը, հաղորդում է «Գալաթասարայի» կայքը։ «Միլանը» թուրքական ակումբի կվճարի 5 միլիոն եվրոյի փոխհատուցում։

Սպասվում է, որ Ալվարո Մորատան կտեղափոխվի իտալական «Կոմո», որի հետ համաձայնության էր հասել մեկ ամիս առաջ։

Transfermarkt-ը Մորատայի տրանսֆերային իրավունքը գնահատում է 11 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.