«Ֆուլ Հաուսը» վերադառնում է ֆիլմի տեսքով. Մենչը ուրախացրել է սպասված նորությամբ, իսկ Արփի Գաբրիելյանը՝ համատեղ տեսանյութով

0

«Ֆուլ Հաուս» սիրված սիթքոմը կունենա շարունակություն, սակայն ոչ թե 10-րդ եթերաշրջանի տեսքով, այլ լիամետրաժ ֆիլմի: Այս մասին պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) հայտնել է Ինստագրամյան տեսաուղերձի միջոցով:

«Դե ինչ, բոլորիս շնորհավորում եմ՝ ուղիղ մեկ շաբաթից սկսում ենք «ֆուլ Հաուսի» նկարահանումները, բայց ոչ թե 10-րդ եթերաշրջանի, այլ «Ֆուլ Հաուս» գեղարվեստական ֆիլմի»,-նշել է Մենչը:

Արփի Գաբրիելյանն էլ համատեղ տեսանյութ է հրապարակել սիրված սիթքոմի դերասանական կազմի հետ. կադրում երեւում են Արփին, Միհրանը, Անի Երանյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանը եւ Մոսո Կարապետյանը:

Leave A Reply

Your email address will not be published.