Masters Toronto. Կիսաեզրափակիչի զույգերը
Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։
Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը եւ աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը։
Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։