Դոպինգի համար հեռացված Մուդրիկն ընդգրկվել է «Չելսիի» հայտացուցակում
Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է հայտացուցակը անգլիական Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի համար՝ ընդգրկելով նաեւ դոպինգի համար հեռացված ուկրաինացի եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկին, հաղորդում է Daily Mail-ը։
Անցած տարվա դեկտեմբերին Մուդրիկի արյան մեջ հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց՝ մելդոնիում։ 24-ամյա ֆուտբոլիստը ժամանակավորապես հեռացվել էր ֆուտբոլիստ, սակայն որակազրկման մասին որոշում դեռ չի հրապարակվել։
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Չելսին» օգոստոսի 17-ին կընդունի «Քրիսթալ Փելասին»։