Գիտնականներն աղքատությունը կապել են ՔՈՎԻԴ-19-ի ծանր ընթացքի հետ
Միացյալ Նահագների ցածր եկամուտ և սոցիալական դժվարություններ ունեցող բնակիչները երեք անգամ ավելի հաճախ են բախվել ՔՈՎԻԴ-19-ի ծանր ընթացքի հետ: Նման եզրակացությանն են հանգել Brigham and Women’s Hospital (BWH) հիվանդանոցի մասնագետները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները վերլուծել են 3700 մարդու տվյալներ, որոնք Omicron շտամի շրջանառության ընթացքում՝ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի նոյեմբերը, կրկին վարակվել են ՔՈՎԻԴ-19-ով: հԵՏԱզոտությանը մասնակցել են ԱՄՆ 33 նահանգներից բուժառուներ: Արդյունքները ցույց են տվել. հիվանդությունն ամենից ծանր են տարել նրանք, ովքեր բախվել են ֆինանսական կամ սոցիալական դժվարությունների, ինչպես նաև ապրում են բնակչության բարձր խտությամբ անապահով տարածքներում:
Աշխատանքի ավագ հեղինակ Էլիզաբեթ Կարլսոնի բնորոշմամբ՝ չնայած համավարակի ավարտին, շատ բուժառուներ դեռևս տառապում են դրա հետևանքներից: Նա ընդգծել է սոցիալ-տնտեսական գործոնները հաշվի առնելու կարևորությունը ՔՈՎԻԴ-19-ի ապագա հետևանքների դեմ պայքարի միջոցառումներ պլանավորելիս:
Ավելի վաղ՝ հուլիսի վերջին, Նոթինգհեմի համալսարանի գիտնականները հայտնել էին, որ համավարակը կարող է բացասաբար անդրադառնալ նույնիսկ կորոնավիրուսով վարակից զերծ մարդկանց ուղեղի վիճակի վրա։