Գոնսալո Գարսիա Տորեսը տեղափոխվել է «Ռեալի» առաջին թիմ
21-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիա Տորեսը նոր մրցաշրջանում կընդգրկվի Մադրիդի «Ռեալի» առաջին թիմում, հաղորդում է Marca-ն։
Իսպանացի ֆուտբոլիստն Արքայական ակումբի ակադեմիայի սան է եւ առաջիկայում կկնքի նոր պայմանագիր։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Գոնսալո Գարսիա Տորեսը Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հետ մասնակցեց ԱՄՆ-ում անցկացված աշխարհի ակումբային առաջնությանը՝ 6 խաղում խփելով 4 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։