Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի միջև միանգամից «կայծ» է առաջացել

0

Քեթի Փերին և Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն, կարծես, առաջին հանդիպումից լեզու են գտել։ People-ի աղբյուրի խոսքով՝ զույգը «ակնթարթային կապ» է հաստատել իրենց վերջին հանդիպումից հետո։

«Նրանք հետաքրքրված են միմյանցով, բայց դեռ վաղ է ասել, թե դա ինչի կհանգեցնի», — ասել է ներքին աղբյուրը՝ նշելով հնարավոր հարաբերությունների որոշ մարտահրավերներ։

«Նա անընդհատ ճանապարհորդում է աշխարհով մեկ, իսկ Ջասթին Թրյուդոն վերջերս է հրաժարվել վարչապետի պաշտոնից և սկսում է իր կյանքը կարգավորել», — բացատրել է աղբյուրը։ Այնուամենայնիվ, նրանք շատ ընդհանրություններ ունեն, այդ թվում՝ կյանքի նկատմամբ իրենց հայացքները։ «Նրանք երկուսն էլ իդեալիստներ են, ովքեր հավատում են, որ կարող են աշխարհը դարձնել ավելի լավ տեղ, չնայած այն ավելի դժվար է դառնում», — հավելել է ներքին աղբյուրը։

Իրենց զբաղված գրաֆիկներից բացի, ծնողական պարտականությունները նույնպես խանգարում են հնարավոր հարաբերություններին. Ջասթինը 2023 թվականին ամուսնալուծվել է կնոջ՝ Սոֆի Գրեգուարից՝ 18 տարվա ամուսնությունից հետո։ Նրանք ունեն երեք երեխա։

Քեյթին իր նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ մեծացնում է 4-ամյա դստերը՝ Դեյզիին։

Ընտանեկան դժվարություններին չնայած՝ զույգն ունի առավելություն. նրանց նախկինները ակտիվորեն ներգրավված են երեխաների կյանքում, ինչը թույլ է տալիս նրանց կիսել պարտականությունները։

Սիրավեպի մասին առաջին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ զույգին միասին նկատեցին Մոնրեալում կայացած ընթրիքի ժամանակ։ Ավելի ուշ Ջասթինը աջակցեց Քեյթիին Lifetimes շրջագայության շրջանակներում նրա համերգին՝ նստած առաջին շարքում։

Մի աղբյուր, որը ճանաչում էր Թրյուդոյին նրա վարչապետության ժամանակներից, ասել է, որ նրանք հանդիպել են միջոցառումներից մեկում։ «Ջասթինը միշտ գնահատում է լավ ընկերակցությունը, և Քեյթին այն կինն է, որը անմիջապես գրավեց նրա ուշադրությունը», — կիսվել է աղբյուրը։

Երգչուհին վերջերս հաստատել է Օռլանդոյից բաժանումը  տասը տարվա հարաբերություններից հետո։

Leave A Reply

Your email address will not be published.