«Ալաշկերտի» գլխավոր տնօրեն․ Մեզ մոտ աշխատում են նվիրված մարդիկ, որոնք ցանկանում են ակումբը բարձրացնել նոր մակարդակի

0

Հայաստանի առաջնությունը եվրոպական սկաուտների կողմից քիչ գնահատված է։ Նոր մրցաշրջանում ակնկալում եմ տեսնել որակյալ ֆուտբոլ եւ հետաքրքիր պայքար։ Կցանկանայի, որ առաջնությունում ընդգծված հետնապահներ չլինեին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բալիբերդինը:

Շուրջ մեկ ամիս առաջ «Ալաշկերտը» հանդես եկավ հայտարարությամբ, որ այսուհետեւ ակումբն ունի նոր համասեփականատեր՝ միլիարդատեր գործարար Անտոն Զինգարեւիչ: Հայտարարությունից հետո «Վան» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը տեղափոխվեցին «Ալաշկերտ»: Թիմը համալարվեց նոր խաղացողներով: Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում ակումբը կներկայանա նոր կազմով, նոր գլխավոր մարզիչով: Հայաստանի առաջնության առաջին տուրում «Ալաշկերտը» Արմավիրի քաղաքային մարզադաշտում օգոստոսի 4-ին կմրցի Երեւանի «Փյունիկի» հետ:

Պարոն Բալիբերդին, շնորհավորում եմ հայկական ֆուտբոլային ակումբի հետ նոր համագործակցության կապակցությամբ: Ո՞ւմ խորհրդով կամ հրավերով նախաձեռնվեց հայկական ակումբում գործունեություն ծավալելը:

Շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ այստեղ լինել: Ակումբի փոխնախագահ Տիգրան Մկրտչյանի հետ երկար տարիների ընկերական եւ մասնագիտական կապ ունեմ: Երբ նա առաջարկեց միանալ նախագծին, երկար չմտածեցի։ Լինում են առաջարկներ, որոնց միանգամից ասում ես «այո». հասկանում ես, որ նախագիծը ունի ներուժ, նախաձեռնողները՝ հավատ ու նպատակ։ Սա այդ դեպքն էր:

Դուք գլխավորում եք մի ակումբը, որը մեծ ճանապարհ է անցել հայկական ֆուտբոլում: Նախքան «Ալաշկերտ» գալը, ի՞նչ գիտեիք ակումբի մասին:

Ֆուտբոլային կարիերաս մշտապես կապվել է Հայաստանի հետ։ Գիտեի, որ «Ալաշկերտը» պատմություն ունեցող ակումբ է՝ հաղթանակներով, մեդալներով, եվրագավաթային խաղերով։ Բացի այդ, տարբեր ժամանակներում ակումբում աշխատել են ինձ ծանոթ մարդիկ, այդ թվում մեր ներկայիս գլխավոր մարզիչ Վահե Գեւորգյանը: Այսքանով «Ալաշկերտն» ինձ անծանոթ ակումբ չէր, այլ մի անուն, որի հանդեպ միշտ մեծ հարգանք եմ ունեցել։

Նախորդ տարի ֆուտբոլիստների այս կազմը եւ նույն մարզչական շտաբը հանդես էր գալիս «Վան» ակումբում: Ինչպե՞ս, ի՞նչ իրադարձությունների արդյունքում ստացվեց տեղափոխությունը «Ալաշկերտ»: Ինչո՞ւ ձեր ընտրությունը կանգ առավ հենց «Ալաշկերտի» վրա:

Ես «Վանում» չեմ աշխատել։ Վերջին տարիներն անցկացրել եմ Բուլղարիայում՝ Պլովդիվի «Բոտեւում»։ Այն պահին, երբ Տիգրանից առաջարկ ստացա, արդեն հասկանալի էր, որ «Վանում» սկսած նախագիծը տեղափոխվում է «Ալաշկերտ»՝ նոր նպատակներով եւ մոտեցումներով, ինչն էլ ինձ գրավեց: Ինչ վերաբերում է տեղափոխությանը, չեմ թաքցնի՝ այն մի մեծ բյուրոկրատիա էր.բազմաթիվ զանգեր, փաստաթղթեր, ժամանակ եւ նյարդեր։ Արդյունքում ամեն ինչ ստացվեց եւ արդեն մեր ուղու վրա ենք։

Ի՞նչ փոփոխությունների ենթարկվեց «Ալաշկերտը» նախորդ ղեկավարությունից հետո:

Ճիշտ կլինի ասել՝ ինչ չփոխվեց. մարդկանց նոր կազմ՝ մարզիչներից մինչեւ մենեջերներ։ Ակումբի կառուցվածքն ամբողջությամբ վերակազմավորվեց։ Նոր կանոններ, աշխատանքային մեթոդներ։ Նույնիսկ խաղացողների կազմն ամբողջությամբ փոխվեց։ Վերագործարկեցինք սոցիալական ցանցերը, կայքը, սկսեցինք աշխատել նոր հովանավորների հետ։ Շատ մանրուքներ կան, որոնք դրսից չեն երեւում, բայց առանց դրանց ակումբը չի կարող առաջ գնալ։ Հիմա այդ հիմքի վրա պետք է սկսենք կառուցել ։

Այն, ինչ արվել էր նախկին սեփականատերերի եւ ղեկավարության կողմից ակումբում եւ ակումբի համար, գոհացնո՞ղ էր:

Միանշանակ այո։ «Ալաշկերտը» պատմություն ունի՝ չեմպիոնական տիտղոսներ, գավաթներ, եվրագավաթներ։ Սա արդեն գրված է ակումբի պատմության մեջ, որը չես կարող մոռանալ։ Վերջին մրցաշրջանը, գուցե ավելի թույլ էր, բայց չի խամրեցնում նախկին ձեռքբերումները։ Նպատակը չունենք անցյալը մոռանալ,  այլ կփորձենք ավելացնել նոր հաջողություններ։

Ինչի՞ վրա շեշտը դրեցիք, մանրամասնեք, թե ինչ փոփոխություններ են եղել ակումբում:

Շեշտը դրել ենք ամեն ինչի վրա՝ մանրուքներից մինչեւ գլոբալ որոշումներ։ Դա միաժամանակ բարդ է եւ հաճելի։ Նոր պայմանագիր ենք ստորագրել տեխնիկական հովանավոր Jogel-ի հետ, որի պայմաններից շատ գոհ ենք։ Որոշակի փոփոխությունների ենք ենթարկել ակումբի լոգոն՝ փորձելով ցուցադրել նոր էջ՝ չկտրելով կապն անցյալի հետ։ Մեզ համար բրենդը միայն պատկեր չէ, այլ զգացողություն, որ «Ալաշկերտը» ժամանակակից, պրոֆեսիոնալ եւ բաց ակումբ է։ Ցանկանում ենք, որ մեր երկրպագուներն ու գործընկերները տեսնեն՝ այստեղ աշխատում են մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ են անում։

Ի՞նչ սկզբունքով կամ որդեգրած քաղաքականությամբ նոր «Ալաշկերտը» կսկսի մրցաշրջանը:

Դաշտում՝ արագ, ագրեսիվ, էներգիայով լի ֆուտբոլ, դաշտից դուրս՝ պրոֆեսիոնալիզմ եւ անկեղծություն. սա է մեր սկզբունքը: Մեզ մոտ աշխատում են նվիրված մարդիկ, որոնք ցանկանում են ակումբը բարձրացնել նոր մակարդակի։ Սխալներ, իհարկե, լինելու են, բայց սովորելու ենք դրանցից եւ առաջ շարժվելու։

Ինչո՞վ այն կզարմացնի երկրպագուներին:

Հույս ունեմ՝ միայն դրական հույզերով։ Ցանկանում ենք, որ մեր երկրպագուները զարմանան ու հպարտանան այդ «զարմանքով»։

Խաղային մակարդակում ի՞նչ փոփոխություններ կտեսնենք դաշտում: Քանի՞ ֆուտբոլիստ է հրավիրվել թիմ, ի՞նչ կասեք նրանց մասին:

Սա նոր թիմ է։ Վահե Գեւորգյանն աշխատում է բարձր ինտենսիվությամբ ֆուտբոլ ստեղծելու վրա: Ինքներս էլ անհամբերությամբ սպասում ենք պաշտոնական խաղերին։ Շատ խաղացողներ տեղափոխվել են «Վանից», բայց ունենք նաեւ նոր անուններ, օրինակ՝ Էդգար Փիլոյանը վերադարձել է Բուլղարիայից, Խուան Կամպոսը եկել է Վենեսուելայից, հարձակվող Յահյա Բուհարին՝ Նիգերիայից։ Ձեռք ենք բերել Իֆեանի Նդուկային՝ Կրասնոդարից։ Այս ամենին զուգահեռ՝ ունենք հեռանկարային ֆուտբոլիստներ։ Ստացվել է փորձի եւ թարմության լավ համադրություն։

Թիմի մարզիչ Վահե Գեւորգյանը բավականին ամբիցիոզ եւ պահանջկոտ մարզիչ է: Ի՞նչ սպասելիքներ կան գլխավոր մարզիչից: Ինչո՞վ նա գրավեց Ձեզ: 

Վահեն «Վանում» աշխատել է Տիգրան Մկրտչյանի հետ: Նրա նշանակման որոշումը  Տիգրանինն էր։ Ուրախ եմ, որ հենց նա է մեր գլխավոր մարզիչը։ Ինձ դուր է գալիս նրա ֆուտբոլը՝ ինտեսնսիվ ու նպատակային։ Վահեն իսկական պրոֆեսիոնալ է։ Նույնիսկ եթե որոշումն իմը լիներ, նրան կընտրեի։

Հայկական ֆուտբոլի մասին ի՞նչ կասեք: Հետեւո՞ւմ եք ակումբների, ազգային հավաքականի մրցելույթներին: Ի՞նչ տպվարություններ ունեք Հայաստանի  հավաքականից:

Տեսնում եմ առաջընթաց։ Կան լավ թիմեր, տեղացի եւ լեգեոներ ֆուտբոլիստներ, մարզիչներ։ Իմ կարծիքով՝ Հայաստանի առաջնությունը եվրոպական սկաուտների կողմից քիչ գնահատված է։ Աճելու տեղ, իհարկե, միշտ կա, հատկապես ենթակառուցվածքների մասով։ Երբեմն հանդիպում են տարօրինակ երեւույթներ՝ մանրամասների մեջ չընկնեմ, բայց անելու բան շատ կա։ Հայաստանի հավաքականին նախկինում այդքան  չէի հետեւում, հիմա պարբերաբար հետեւում եմ։ Շատ զարմացա, որ հավաքական չէր հրավիրվել Կարեն Նալբանդյանը, որը 2024-2025 մրցաշրջանի լավագույն խաղացողն է։

Ինչպիսի՞ն է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ի՞նչպես կգնահատեք ֆեդերացիայի եւ նախագահ Արմեն Մելիքբեկյանի աշխատանքը:

Մինչ այժմ ամեն ինչ շատ բնական եւ նորմալ է։ Մեկուկես ամսվա ընթացքում որեւէ խնդիր չենք ունեցել։ Աշխատանքային, պրոֆեսիոնալ հարաբերություններ են։ Գնահատականների համար դեռ վաղ է՝ մեկ ամիսը բավական չէ։

Արդեն մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր Լիգան: Ի՞նչ սպասելիքներ կան նոր մրցաշրջանից: Ո՞ր թիմերն եք համարում հիմնական մրցակիցներ:

Լուսինե Շահբազյան

Leave A Reply

Your email address will not be published.