«Ինտեր Մայամին»՝ Մեսիի վնասվածքից մասին
Ամերիկյան «Ինտեր Մայամին» լրացուցիչ տեղեկություն է ներկայացրել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի վնասվածքի մասին։ Նա ամերիկյան ակումբի բժշկակակն անձնակազմի վերահսկողության տակ է եւ բուժում է ստանում։
«Բուժզննման արդյունքները հաստատում են աջ ոտքի թեթեւ մկանային վնասվածք։ Մեսիի դուրսգրման վերաբերյալ որոշումը կախված կլինի կլինիկական վիճակից եւ բուժման նկատմամբ մկանային արձագանքից»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Մեսին վնասվածք էր ստացել մեքսիկական «Նեկակսայի» դեմ Լիգաների գավաթի երկրորդ տուրի խաղում (2:2) եւ փոխարինվել էր 11-րդ րոպեին։
ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 18 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։