Ֆրանչեսկո Տոտիի որդին 19 տարեկանում ավարտեց կարիերան
Լեգենդար իտալացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ֆրանչեսկո Տոտիի որդին 19 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է La Nuova Sardegna-ն։ Պատճառը հոգեբանական ճնշումն է հոր հետ մշտական համեմատությունների հետեւանքով։
Կրիստիան Տոտին խաղում էր կենտրոնական կիսապաշտպան դիրքում, կարիերան սկսել էր «Ռոմայի» ակադեմիայում, հանդես է եկել «Ֆրոզինոնեի» եւ «Ռայո Վալիեկանոյի» երիտասարդական թիմերում, իտալական D Սերիայի «Ավեցանո», «Օլբիա» ակումբներում։
Կրիստիան Տոտին մտադիր է դառնալ ֆուտբոլային սկաուտ։