Մայքլ Օլիսեն՝ «Բավարիայի» լավագույն խաղացող

0

Ֆրանսիացի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն անցած մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լավագույն խաղացող։

Երկրպագուների քվեարկության արդյունքում 23-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 44,8 տոկոսը։ «Բավարիայում» առաջին մրցաշրջանն անցկացրած Օլիսեն լավագույն եռյակում հետ է թողել գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին (18,7 տոկոս) եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնին (9,4 տոկոս)։

Գերմանիայի անցած առաջնությունում Օլիսեն մասնակցել է 34 հանդիպման, խփել է  12 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.