Ռոնալդուն Ֆելիշին համոզել է տեղափոխվել «Ալ Նասր»

0

Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշին համոզել է տեղափոխվել սաուդյան ակումբ, հաղորդում է Foot Mercato-ն։

Ռոնալդուի գլխավոր փաստարկը եղել է այն, որ Ֆելիշի հետ կանցկացնեն 40-50 հանդիպում մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնությունը եւ ավելի լավ կհասկանան իրար խաղադաշտում։ Դրա շնորհիվ նրանք հույս ունեն բարձր արդյունքի հասնել Պորտուգալիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում։

«Չելսին» Ֆելիշի տրանսֆերից կստանա 30 միլիոն եվրո, հնարավոր է նաեւ 20 միլիոն եվրո բոնուս։

Transfermarkt-ը Ֆելիշի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.