Կամբոջայում թռչնի գրիպի նոր դեպք է հայտնաբերվել

0

Կամբոջայի առողջապահության նախարարությունը հայտնել է H5N1 թռչնի գրիպի վիրուսով մարդու վարակման նոր դեպքի մասին։ Այս մասին գրում է Khmer Times թերթը։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ H5N1 թռչնի գրիպը հաստատվել է Կամբոջայի հարավ-արևելքում գտնվող Տբոնգհմում նահանգից վեցամյա տղայի մոտ։ Հիվանդը գտնվում է խիստ բժշկական հսկողության ներքո և ստանում է անհրաժեշտ բուժում։

Նոր դեպքի հետ մեկտեղ՝ 2025 թվականին Կամբոջայում մարդկանց մոտ թռչնի գրիպի ընդհանուր 13 դեպք է հայտնաբերվել, որոնցից 5-ը մահվան ելքով։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2024 թվականի հուլիսին արտակարգ նախազգուշացում է հրապարակել H5N1 թռչնի գրիպի նոր բռնկման գլոբալ ռիսկի վերաբերյալ։ ԱՀԿ-ն կոչ է արել աշխարհի երկրներին շտապ միջոցներ ձեռնարկել համաճարակը կանխելու համար՝ ուժեղացնել համաճարակաբանական հսկողությունը, ինչպես նաև տեղեկատվության և գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում կատարել։ ԱՀԿ-ն Կամբոջան դասում է թռչնի գրիպի վիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող պետությունների շարքին։ Թագավորությունում ընդհանուր առմամբ գրանցվել է H5N1 գրիպով մարդկանց վարակման ավելի քան 70 դեպք և 47 մահվան ելք։

Leave A Reply

Your email address will not be published.