Կեյլոր Նավասը տեղափոխվեց «Պումաս»

0

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, 38-ամյա կոստառիկացի Կեյլոր Նավասը արգենտինացի «Նյուելս Օլդ Բոյզից» տեղափոխվեց մեքսիկական «Պումաս», հաղորդում են ակումբների կայքերը։ Տրանսֆերի գումարը կազմել է 2 միլիոն դոլար։

Կեյլորը Նավասը այս տարվա հունվարին էր տեղափոխվել Արգենտինա։

Նա հանդես է եկել նաեւ Կոստա Ռիկայի «Սապրիսայում», իսպանական «Ալբասետեում» եւ «Լեւանտեում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթում»։ «Ռեալի» հետ Կեյլոր Նավասը դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Leave A Reply

Your email address will not be published.