Մադրիդի «Ռեալի» ռեկորդային ֆինանսական հասույթը

0

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2024/2025 ֆինանսական տարվա հաշվետվությունը։ Ակումբն ունի ռեկորդային հասույթ՝ 1,185 միլիարդ եվրո, ինչը 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

«Ռեալը» պատմության մեջ առաջին ակումբն է, որը գերազանցում է 1 միլիարդ եվրո հասույթի ցուցանիշը։ Ակումբի զուտ շահույթը կազմել է 24 միլիոն եվրո։

Սեփական կապիտալը հասել է 598 միլիոն եվրոյի։ Պարտքի գործակիցը հավասար է 0-ի, ինչը փաստում է ակումբի բարձր վճարունակության եւ ֆինանսական անկախության մասին։

«Ռեալն» ունի չմարած 1,132 միլիարդ եվրո վարկ։

Leave A Reply

Your email address will not be published.