Ադամա Մեիտեն միացել է «Արարատին»
Կոտդիվուարցի հարձակվող Ադամա Մեիտեն պայմանագիր է ստորագրել Երևանի «Արարատի» հետ։
21-ամյա ֆուտբոլիստը «Արարատ» է տեղափոխվել Կոտ դ’Իվուարի JMG Ջեկանու ակադեմիայից։
2004 թվականի ապրիլի 20-ին ծնված և 182 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երեք տարով։