Կոնֆերենցիաների լիգա․ «Ուրարտուի» հայտացուցակը
«Ուրարտուն» ներկայացրել է Հունգարիա մեկնող ֆուտբոլիստների վերջնական ցանկը։
Կոնֆերենցիաների լիգայի պատասխան խաղում «Ուրարտուն» կմրցի բելառուսական «Նեմանի» հետ։
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Նեմանը»։
Բելառուսական թիմերը եվրագավաթային տնային հանդիպումներն անցկացնում են չեզոք մրցավայրում։