Ֆարել Ուիլյամսը պարգեւատրվել է Պատվո լեգեոնի ասպետի կոչումով, որը Ֆրանսիայի ամենաբարձր քաղաքացիական պարգեւն է

0

Բազմաժանր երաժիշտ, դերասան և Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի շարքի ստեղծագործական տնօրեն Ֆարել Ուիլյամսը պարգևատրվել է Պատվո լեգեոնի ասպետի կոչմամբ, որը Ֆրանսիայի ամենաբարձր քաղաքացիական պարգևն է։ Այս մասին հայտարարվել է կառավարության պաշտոնական ամսագրում՝ Բաստիլի օրվա տոնակատարությունների նախօրեին, հաղորդում է WWD-ն։

Հրապարակված ցանկում ընդգրկված են 589 անձինք, որոնք ճանաչվել են երկրի հասարակական և մշակութային կյանքում ունեցած իրենց ներդրման համար։ 51-ամյա Ուիլյամսի համար մրցանակը ճանաչում էր ոչ միայն երաժշտության, այլև նորաձևության աշխարհում ունեցած իր ազդեցության համար։

Հիշենք, որ 2023 թվականին Ֆարելը ստանձնեց Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի բաժինը և կարողացավ վերաիմաստավորել ապրանքանիշը՝ օրգանապես համատեղելով փողոցային հագուստը, շքեղությունը, շոու-բիզնեսը և հայտնիների մշակույթը։ Vuitton-ից բացի, նա համագործակցել է LVMH-ի այլ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Moët & Chandon-ի սահմանափակ քանակությամբ թողարկված շիշը և Tiffany-ի զարդերի հավաքածուն։

Նշանակվելուց հետո Ուիլյամսը կնոջ և չորս երեխաների հետ տեղափոխվել է Փարիզ։

Այլ դափնեկիրների թվում են ֆրանսիացի մշակութային գործիչներ։ Ամենաբարձր աստիճանը՝ Մեծ Խաչը, այս տարի շնորհվել է պատմաբան Մոնա Օզուֆին, որը Ֆրանսիական հեղափոխության և աշխարհիկության մասնագետ է։ Ցուցակում էր նաև Ժիզել Պելիկոն՝ ակտիվիստ, որը դարձել էր սեռական բռնության դեմ պայքարի խորհրդանիշ, այն բանից հետո, երբ հրապարակավ պատմել էր նախկին ամուսնու կողմից տարիների ընթացքում կրած բռնության և բռնաբարության մասին իր պատմությունները։ Նրա համարձակ ելույթը նպաստեց Ֆրանսիայում սեռական հանցագործությունների մասին օրենքների փոփոխությանը։

Այսպիսով, Ֆարելը միանում է մի շարք այլ ականավոր նորաձևության գործիչների, որոնք նախկինում արժանացել են այս մրցանակին, այդ թվում՝ Ժան-Պոլ Գոտիեին, Քրիստիան Լակրուային և Քիմ Ջոնսին, ով մրցանակին արժանացել էր հունվարին։ Պատմականորեն, շքանշանը շնորհվել է նաև ոլորտի այնպիսի խորհրդանիշների, ինչպիսիք են Իվ Սեն Լորանը, Կարլ Լագերֆելդը և Պիեռ Կարդենը

Leave A Reply

Your email address will not be published.