«Ոսկե ծիրան 2025»-ի կարմիր գորգը, պաշտոնական բացումը, ինչպես նաեւ՝ Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի խոստովանությունը

0

Երեւանում 22-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, կամ այլ կերպ ասած՝ կինոսերների ամենասպասված կինոտոնը։ Փառատոնի բացումը կայացավ երեկ՝ հուլիսի 13-ին, Կինոյի տանը։ Խորհրդանշական վայր, որը համատեղեց հայ եւ օտարազգի մասնագետների, երկրպագուների եւ հատուկ հյուրերի։ 

Կարմիր գորգին քայլեցին այս տարվա փառատոնի հատուկ հյուրերը, այդ թվում՝ Հայաստանի համար «Օսկար»-ում պատմություն կերտած դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։ Նրանք նշեցին, որ թեեւ այս ընթացքում «Անորա» ֆիլմի շնորհիվ հասցրել են լինել, գրեթե, բոլոր հեղինակավոր կինոփառատոններին, «Ոսկե ծիրանին» միասին ներկա գտնվելը մեծ իրադարձություն է նրանց համար։ 

Այս տարի եւս փառատոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ՝ աշխարհի տարբեր երկրներից, ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոներից՝ Վենետիկի, Կաննի եւ այլն: Հայաստանում իրենց փորձով կկիսվեն միջազգային հարթակներում հաջողություն գրանցած մի շարք համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Կինոփառատոնին այս տարի բացվեց Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմով, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Պալմ դե Օրի։  Ջաֆար Փանահին հանձնեց փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

«Փանահին ամենակարեւոր ռեժիսորներից է իրանական կինոյում, որ ճանապարհ է բացել դեպի ապագա՝ Աբաս Քիառոսթամիի հետ։ Այս մրցանակն ինձ համար շատ  նշանակալից է, որովհետեւ իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա»,-իր խոսքում նշեց Նադերին։

Հավելենք, որ փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 20-ը։

«Ոսկե ծիրանի» կարմիր գորգը, հյուրերն ու հետաքրքիր դրվագները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում։ 

Leave A Reply

Your email address will not be published.