Բրեդ Փիթը խոստովանել է, որ «սատանայական» գարշահոտ է արձակել, որը ստիպել է նկարահանման ամբողջ անձնակազմին փախչել հրապարակից

0

Այսօր Բրեդ Փիթը բարձրակարգ աստղ է, կրկնակի Օսկարի դափնեկիր և Հոլիվուդի խորհրդանիշ։ Սակայն նրա փառքի ճանապարհը այդքան էլ փայլուն չի սկսվել, այդ թվում՝ բավականին տհաճ հոտով մի դրվագ, որը նա վերջերս հումորով հիշեցրել է New Heights փոդքասթում։

Դերասանի խոսքով՝ իր կարիերայի հենց սկզբում նա նկարահանվում էր ցածր բյուջեով ֆիլմում, որի տեսարանը տեղի էր ունենում մի փոքրիկ սրճարանում, որտեղ նկարահանող անձնակազմի 60 անդամ կար։

«Շոգ էր, շնչելու տեղ չկար։ Իմ կերպարը մի քանի օր չէր կերել, և հանկարծ նրան լոբիով և բեկոնով մեծ ափսե բերեցին», — ասել է Փիթը։ Եվ, ոգեշնչվելով դերի մեջ լիովին ընկղմվելու գաղափարից, նա որոշել  է իսկապես ուտել այդ ուտեստը։

«Առաջին կադրոիմ ես ամբողջ ափսեն կերա։ Երկրորդ կադրում՝ նույն բանը։ Երրորդ, չորրորդ՝ նույն բանը։ Իսկ հետո ամեն ինչ իմ դեմ շրջվեց»,-խոստովանել է դերասանը։

Նա նույնիսկ ժամանակ չի ունեցել գիտակցելու, թե ինչ է կատարվում, երբ, իր խոսքով, «բնությունն իր հետքն է թողել»։

Սկզբում նա մտածել է, որ ամեն ինչ լավ է. «Ես նստած եմ այնտեղ և մտածում եմ. ուֆ, դա ստացվեց»։ Բայց ուրախությունը վաղաժամ էր։

«Հանկարծ, սենյակում տարածվեց ինչ-որ դիվային հոտ։ Նկարահանող խումբը խուճապահար լքեց սրճարանը»,-հիշում է Փիթը։ Այդ ժամանակվանից ի վեր, ինչպես խոստովանել է դերասանը, նա «սովորել է զսպել իրեն և պահպանել չափավորություն»։

Բայց Բրեդի կարիերայի սկզբում տեղի ունեցած անհաջողությունները դրանով չեն սահմանափակվել։ Նա նաև պատմել է, թե ինչպես մի օր իր առաջին հրապարակումը USA Today թերթում ավարտվեց… կատվի զուգարանի արկղում։

«Իմ լուսանկարը տպագրվեց թերթում, ես այնքան հպարտ էի։ Ես այն ուղարկեցի ծնողներիս. «Նայիր, մայրիկ, ես դա արեցի»,-կիսվում էՓիթը։ Բայց երբ նա գնաց այցելելու այն աղջիկներին, որոնց հետ հանդիպում էր իր ընկերը, նկատեց իր լուսանկարը… ավազատուփի մեջ։

«Դրա վրա մեծ կատվի կղանք կար։ Իսկական հոլիվուդյան խոստովանություն»։

Leave A Reply

Your email address will not be published.