Պերկովիչ․ «Նոայի» համար պատմական հաղթանակ է

0

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում։

«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ՝ մեր ակումբի համար սա պատմական հաղթանակ է. առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում։

Երջանիկ եմ, որ մենք կարողացանք գտնել հաղթանակի հասնելու ճանապարհը։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին։ Մենք զգում էինք նրանց էներգիան, աջակցությունը։ Հույս ունեմ, որ նրանք մեզ հետ կլինեն ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է Սանդրո Պերկովիչը։

Պատասխան հանդիպումը Պոդգորիցայում տեղի կունենա հուլիսի 15-ին։

Leave A Reply

Your email address will not be published.