Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան երկրորդ փուլ
Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան Բաթումիում անցկացվող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության (նոկաուտ մրցակարգ) երկրորդ շրջան։
Էլինա Դանիելյանը (2402) Տաջիկստանի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովայի (2030) հետ դիմակայության երկրորդ դասական պարտիայում էլ հասավ հաղթանակի։ Ընդհանուր հաշիվն է՝ 2:0:
Լիլիթ Մկրտչյանը (2396) ալժիրցի միջազգային վարպետ Լինա Նասրի (2054) հետ դիմակայության երկրորդ դասական պարտիայում բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը հասել էր հաղթանակի։
Հուլիսի 9-11 նախատեսված երկրորդ շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան (2399): Լիլիթ Մկրտչյանը կմրցի լեհ Ալեքսանդրա Մալցեւսկայայի (2403) հետ։