Օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը շրջագայել է Անդրեա Բոչելիի հետ
Օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը շրջագայել է Անդրեա Բոչելիի հետ: Երգչուհին Instagram-ում կիսվել է համերգային ելույթների եւ ետնաբեմի կադրերով: «ԱՄՆ շրջագաություն՝ Անդրեա Բոչելիի հետ»,-հրապարակումն անգլերենով մակագրել է Ջուլիանան:
Լուսանկարների հեղինակը Սիեննա Ուիլսոնն է:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքը Ջուլիանա Գրիգորյանին նկարագրում է՝ որպես իր սերնդի ամենախոստումնալից եւ տաղանդավոր երգիչներից: Նա հանդիսանում է 2022-ին կայացած Operalia վոկալ մրցույթի հաղթողը եւ Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրը: Ջուլիանան ելույթներ է ունենում ամենահեղինակավոր օպերային թատրոններում, ինչպես. Միլանի Teatro alla Scala, Նյու Յորքի Metropolitan Opera, Ամստերդամի Dutch National Opera եւ այլ թատրոններում: Հայաստանում Ջուլիանան համագործակցել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի հետ: