Ֆրանսիացի Ալեքսանդրե Տոռեսը գլխավորեց «Սարդարապատը»
«Սարդարապատը» հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնում ֆրանսիացի մասնագետի նշանակելու մասին։
«Ուրախ ենք ներկայացնել Ալեքսանդրե Տոռեսին` «Սարդարապատ» ՖԱ-ի գլխավոր մարզչին։
Ունենալով ամուր արմատներ ֆրանսիական ֆուտբոլում և նախկինում մարզելով «Բաստիա-Բորգոն», «Ֆուջեյրան» և այլ ակումբներ` Ալեքսանդրեն վճռական է տրամադրված կերտել պատմություն «Սարդարապատի» հետ։
Բարի գալուստ ակումբ, Ալեքսանդրե»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
«Սարդարապատը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Առաջին խմբում։