«Լիվերպուլ»․ Ակումբը ցնցված է Դիոգու Ժոտայի մահվան մասին ողբերգական տեղեկությունից

0

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հաստատել է թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի եւ նրա եղբայր Անդրեի մահվան մասին լուրերը։

««Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ցնցված է Դիոգու Ժոտայի մահվան մասին ողբերգական տեղեկությունից։ Ակումբը ստացել է տեղեկություն, որ 28-ամյա ֆուտբոլիստը զոհվել է եղբոր հետ Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով։

Այս պահին «Լիվերպուլը» ոչ մի լրացուցիչ մեկնաբանություն չի անի եւ խնդրում է հարգել Դիոգուի եւ Անդրեի ընտանիքի, ընկերների, թիմակիցների եւ ակումբի աշխատակիցների անձնական կյանքը։ Նրանք փորձում են համակերպվել անհավատալի կորստի հետ։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցույց տալ նրանց»,- նշվում է «Լիվերպուլի» հաղորդագրությունում։

Դիոգու Ժոտան 2020 թվականից էր հանդես գալիս «Լիվերպուլում»։ Ակումբային կարիերային ընթացքում նա ներկայացրել է նաեւ պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրան» ու «Պորտուն», Մադրիդի «Աթլետիկոն» եւ անգլիական «Վուլվերհեմփթոնը»։

Պորտուգալիայի հավաքականի հետ Ժոտան դարձել է Ազգերի լիգայի կրկնակի գավաթակիր։

Leave A Reply

Your email address will not be published.