Լիլի Ալենը անկեղծորեն խոստովանել է, որ չի հիշում, թե քանի անգամ է աբորտ արել
Բրիտանացի երգչուհի Լիլի Ալենը ցնցել է իր «Miss Me?» փոդքասթի ունկնդիրներին, ասելով, որ չի կարողանում հիշել, թե ճշգրիտ քանի անգամ է աբորտ արել։
«Ես անընդհատ հղիանում էի, անընդհատ», — անկեղծորեն ասել է 40-ամյա երգչուհին։ «Ես մի քանի աբորտ եմ արել, բայց անկեղծ ասած, նույնիսկ չեմ կարող ճշգրիտ ասել, թե քանիսը… կարծում եմ՝ գուցե չորս կամ հինգ»։
Նրա հետ համահաղորդավարուհի և մտերիմ ընկերուհի Միկիտա Օլիվերը աջակցել է երգչուհուն՝ հավելելով, որ ինքն էլ «մոտ հինգ» աբորտ է արել։ «Լիլի, ես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք բացահայտ խոսել այդ մասին, և ոչ ոք մեզ չի դատում, ոչ ոք մեզ վրա չի գոռում», — նշել է հեռուստահաղորդավարուհին։
Ալենը նաև ներկայացրել է իր փորձառություններից մեկը. «Հիշում եմ, թե ինչպես մի անգամ հղիացա, և մի տղամարդ վճարեց իմ աբորտի համար։ Այդ ժամանակ ես կարծում էի, որ դա շատ ռոմանտիկ է»։ Սակայն ժամանակի ընթացքում նրա կարծիքը փոխվել է. «Հիմա այդպես չեմ կարծում։ Դա ո՛չ առատաձեռն է, ո՛չ էլ ռոմանտիկ։ Հետո նա նույնիսկ ինձ հաղորդագրություն չգրեց»։ Երգչուհու բնորոշ իրոնիան նույնպես առկա էր. «Անկեղծ ասած՝ ես այն ժամանակ լրիվ հոգեկան հիվանդ էի… և մինչև հիմա էլ այդպիսին եմ», — կատակել է Ալենը։
Հիշեցնենք, որ Լիլի Ալենը գործարար Սեմ Քուփերի հետ ամուսնությունից ունի երկու երեխա՝ 12-ամյա Էթելը և 11-ամյա Մարնին։ Զույգը միասին է եղել 2011-ից 2018 թվականներին։ 2020 թվականին Լիլին ամուսնացել է «Stranger Things» ֆիլմի դերասան Դեյվիդ Հարբորի հետ, սակայն փետրվարին լրատվամիջոցները հայտնել են, որ զույգը բաժանվել է։ Հարբորին շուտով նկատել են 27-ամյա մոդել Էլի Ֆալոնի ընկերակցությամբ. նրանք միասին լուսանկարվել են Ջորջիայում, իսկ ավելի վաղ՝ Նոր տարվա համար Հնդկաստան կատարած ուղևորության ժամանակ։
Զույգը դեռևս պաշտոնապես չի հաստատել բաժանման մասին լուրը։ GQ ամսագրին տված վերջին հարցազրույցում Հարբորը խուսափել է ուղիղ պատասխանից՝ ասելով միայն, որ ինքը «շատ զգույշ է մարդկանց և իր իրական կյանքի հետ»