Աննա Կուրնիկովան երկար ժամանակ անց առաջին անգամ հանրության առջև է հայտնվել. նախկին թենիսիստուհին նկատվել է Մայամիում իր երեխաների հետ  

0

Նախկին թենիսիստուհի 44–ամյա Աննա Կուրնիկովային անվասայլակով նկատելուց վեց ամիս անց, երեք երեխաների մայրը Մայամիում զբոսանքի ժամանակ երջանիկ և առողջ տեսք ուներ, հաղորդում է Hello-ն։

Ականատեսների խոսքով՝ Աննան վնասվածքից լիովին ապաքինված տեսք ուներ. իր երեք երեխաների և ընկերոջ հետ նա գնումներ է կատարել սուպերմարկետում։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես է ընտանիքը վերադառնում մեքենայի մոտ, իսկ Աննան ինքը՝ մթերքներով, այդ թվում՝ մեծ տորթով լի սայլակը հրում դեպի մեքենան։

Նախկին մարզուհին վերջին տարիներին փակ կյանք է վարում և հազվադեպ է հայտնվում հանրության առջև, իսկ նրա վերջին գրառումը Instagram-ում թվագրվում է 2024 թվականի հունիսին, երբ նա շնորհավորել է իր ամուսնուն՝ Էնրիկե Իգլեսիասին, Հայրերի օրվա կապակցությամբ։ Երկրպագուները դեռևս մեկնաբանում են հին գրառումը՝ հարցնելով Աննայի և նրա ընտանիքի առողջության մասին, ինչպես նաև շնորհավորելով նրան ծննդյան օրվա կապակցությամբ. հունիսի 7-ին Կուրնիկովան դարձավ 44 տարեկան։

Հիշեցնենք, որ հունվարին Աննան լուսանկարվել էր առևտրի կենտրոնում. նա նստած էր անվասայլակին՝ երկու երեխաների և ընկերների ուղեկցությամբ։ Այդ ժամանակ նրա ոտքին օրթոպեդիկ կոշիկ կար, ինչը լուրջ վնասվածքի մասին լուրերի տեղիք է տվել։ Սակայն ավելի ուշ նրա սկեսուրը՝ Իզաբել Պրեյսլերը, ցրել է մտահոգությունները՝ HOLA!-ին ասելով, որ դա «աննշան վնասվածք» էր, հավելելով, որ «նման վնասվածքները շատ ցավոտ են, բայց ոչ մի լուրջ բան»։

Աննա Կուրնիկովան ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան դեռևս 2003 թվականին՝ մեջքի անընդհատ վնասվածքների պատճառով. այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր։ «Ես չէի պլանավորել, որ դա այդքանով կավարտվի», — ասել է Աննան People-ին տված հարցազրույցում։ «Իմ մեջքը պարզապես ստիպեց ինձ թողնել աշխատանքը։ Ես նույնիսկ չէի կարողանում կապել կոշիկի կապիչներս. ցավը անտանելի էր»։ Կուրնիկովան իր ամուսնու՝ երգիչ Էնրիկե Իգլեսիասի հետ հանդիպել է դեռևս 2001 թվականին՝ նրա «Escape» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր զույգը միասին է և մեծացնում է երեք երեխա՝ յոթամյա երկվորյակներ Նիկոլասին և Լյուսիին, և հինգամյա Մերիին։

Leave A Reply

Your email address will not be published.