Քայլի Ջեներին եւ Թիմոթի Շալամեին հաջողվել է հաղթահարել լարվածությունն իրենց հարաբերություններում
Քայլի Ջեներին եւ Թիմոթի Շալամեին հաջողվել է հաղթահարել լարվածությունն իրենց հարաբերություններում։
Աղբյուրը PEOPLE-ին տեղեկացրել է, որ զույգի հարաբերությունները «շատ լուրջ» են այն բանից հետո, երբ նրանք դեկտեմբերին միասին հայտնվել են Թիմոթիի «Լրիվ անհայտը» ֆիլմի պրեմիերայի առիթով հրավիրված երեկույթում, ինչպես նաեւ 2025թ. «Ոսկե գլոբուսի», BAFTA-ի եւ «Օսկարի» մրցանակաբաշխություններում այս տարեսկզբին։
«Այս տարվա սկիզբը՝ պարգեւատրումների եւ պրեմիերաների սկսմամբ, լարված էր նրանց հարաբերությունների համար»,- նշել է ինսայդերը։ «Քայլին իսկապես նրա ամենամեծ երկրպագուն է։ Քայլին ազատ կթողներ իր ժամանակացույցը, որպեսզի այցելեր մրցանակաբաշխություններին եւ պրեմիերաներին նրա հետ միասին։ Նա չէր կարող էլ ավելի աջակցել նրա կարիերային»։
Զույգը նաեւ սիրում է ժամանակ անցկացնել խցիկներից հեռու։ «Երբ նրանք միասին են Լոս Անջելեսում, Թիմոթին նաեւ ժամանակ է անցկացնում երեխաների հետ»,- նշել է աղբյուրը։
Ինսայդերի համաձայն՝ Քայլին եւ Թիմոթին նաեւ արժանացել են աղջկա ընտանիքի հավանությանը։ «Քայլիի ընտանիքն ուրախ է, որ նա հանդիպում է Թիմոթիի հետ։ Նրանք դրական փոփոխություններ են տեսել Քայլիի մեջ։ Նա երջանիկ է»,- տեղեկացրել է աղբյուրը։
Մեկ այլ ինսայդեր PEOPLE-ին պատմել է, որ զույգը մեկնել է Coachella Valley 2025 փառատոնին ընկերների եւ Քայլիի երեխաների հետ։
«Նրանք հիանալի տրամադրության մեջ էին։ Խմում եւ պարում էին ընկերների հետ մի քանի շոուներում, ներառյալ Charli XCX-ը եւ Բիլի Այլիշը։ Նրանք բռնել էին մեկմեկու ձեռքից, ժպտում եւ համբուրվում էին»,- եզրափակել է ինսայդերը։