Մեգան Մարքլը որոշել է սկեսրայրի սիրտը շահել քաղցր նվերով
Մեգան Մարքլը քաղցր ժեստ է արել սկեսրոջ նկատմամբ.
Մեծ Բրիտանիայի թագավորական թղթակից Նիլ Շոնը Fox News Digital-ին ասել է, որ, ըստ «շատ լավ տեղեկացված աղբյուրի», «As Ever քաղցր նմուշների տուփը հանձնվել է Clarence House՝ հետեւյալ գրառմամբ. «Clarence House. Չարլզ III թագավորի լոնդոնյան նստավայրն»:
«As Ever նվեր-տուփը ներառում էր ջեմեր, մեղր, նրբաբլիթի խառնուրդ և տարբեր քաղցրավենիքներ»,-ասել է Շոնը: «Դա նվերի գաղափար է Սասեքսի դքսուհու կողմից»:
Ինսայդերները Շոնին ասել են, որ Մեգանն ասել է, որ ինքը 76-ամյա թագավորին «այնքան հարգանքով է վերաբերվում»: Նա նաև նշել է, որ Մեգանն իր ապրանքներից հատուկ տուփեր է ուղարկել ընկերներին՝ նշելու իր ապրանքանիշի մեկնարկը։
Ապրիլի 3-ին Մարքլը Instagram-ում հրապարակել էր ընկերների լուսանկարները, ովքեր ստացել էին հուշատուփերը։ Քարդաշյանների ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, և օսկարակիր Զոի Սալդանան եղել են ստացողների թվում։ Նրա արտադրանքը սպառվել է մեկ ժամից էլ քիչ ժամանակում: