Էնդի Ուորհոլի «Մեծ էլեկտրական աթոռը»-ը կդառնա Christie’s աճուրդի առանցքը
Էնդի Ուորհոլի «Մեծ էլեկտրական աթոռը»-ը/Big Electric Chair/ կդառնա Christie’s 20th Century Evening Sale-ի առանցքը: Դրա նախնական գնահատումը կազմում է առնվազն 30 մլն դոլար, հաղորդում է Hypebeast-ը։
Նկարն առաջին անգամ հայտնվել է 1968 թվականին՝ Ստոկհոլմի Moderna Museet-ում, նկարչի շնորհանդեսին, որը նրա առաջին մեծ հետահայաց ցուցադրությունն էր Միացյալ Նահանգներից դուրս: Ընդամենը մեկ տարի անց այն ձեռք բերվեց բելգիացի կոլեկցիոներներ Ռոջեր Մատիժսի և Հիլդա Քոլլեի կողմից, որտեղ այն մնացել է վերջին կես դարում:
«Մեծ էլեկտրական աթոռը» 1953 թվականի մամուլի լուսանկարի խիստ կրճատված տարբերակն է, որն արվել է Նյու Յորքի Սինգ-Սինգ քրեակատարողական հիմնարկի մահապատժի պալատում, այն պատկերը, որը հիմք է հանդիսացել Ուորհոլի հայտնի «Մահ և աղետ» շարքի համար:
Ի տարբերություն մյուս գործերի, որոնցում առկա են դռներ, խողովակներ և լրացուցիչ ցուցանակներ, այս նկարը կենտրոնանում է բացառապես էլեկտրական աթոռի վրա՝ արթնացնելով կյանքի և մահվան կոպիտ, memento mori-ի նման երկակի զգացումները, ինչպես նաև բռնի պատկերների նկատմամբ աճող անզգայունացումը՝ մի թեմա, որը տարածվում է ամբողջ շարքում: