Էմիլի Ռատակովսկին «զզվելի» է անվանել կանանց թիմի թռիչքը տիեզերք
Էմիլի Ռատակովսկին միացել է հայտնի մարդկանց աճող ցանկին, որոնք քննադատում են Blue Origin-ին տիեզերք բացառապես կին անձնակազմ ուղարկելու համար:
«Այդ տիեզերական առաքելությունն այսօ՞ր է: Սա աշխարհի վերջն է, էշություն: Սա ավելին է, քան պարոդիան», — ասել է մոդելը TikTok-ի իր տեսահոլովակում:
«Ձեզ հետաքրքրո՞ւմ է Մայր Երկիրը: Դուք գնում եք տիեզերանավով, որը կառուցված և վճարված է մի ընկերության կողմից, որը միայնակ ոչնչացնում է մոլորա՞կը»:
33-ամյա Ռատայկովսկին հորդորել է իր երկրպագուներին «նայել աշխարհի վիճակին» և «մտածել, թե որքան ռեսուրսներ են ծախսվել այս կանանց տիեզերք ուղարկելու համար»՝ հարցնելով. «Ինչի՞ համար, ի՞նչ մարքեթինգ կար այդտեղ»:
Վերջում նա նշել է, որ իրեն այդ ամբողջը «զզվելի» է թվում։
Blue Origin-ը պատկանում է Amazon-ի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին, ում հարսնացուն Լորեն Սանչեսը միացել է փոփ աստղ Քեթի Փերիին, հեռուստալրագրող Գեյլ Քինգին, ՆԱՍԱ-ի գիտնական Աիշա Բոյին, քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Ամանդա Նգուենին և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինին դեպի տիեզերք 10 րոպե տևողությամբ թռիչքի համար:
Տիկնայք ճամփորդությունը կատարել են ամբողջական գլամուրով՝ կրելով Սանչեսի կողմից մշակված հատուկ կապույտ համազգեստ:
Այն բանից հետո, երբ նրանք ապահով վերադարձել են Տեխաս, Փերիին լուսանկարել են գետինը համբուրելիս, և պատկերն արագ տարածվել է սոցիալական ցանցերում:
«Մի միլիարդ դոլար մի քանի լավ մեմերի համար»,- գրել է դերասանուհի և ռեժիսոր Օլիվիա Ուայլդը։
Դերասանուհի Օլիվիա Մունը նույնպես քննադատել է առաքելությունը։
«Այս պահին աշխարհում շատ այլ կարևոր բաներ կան… Ի՞նչ եք պատրաստվում անել տիեզերքում, ի՞նչ եք անում այնտեղ… Տիեզերք թռչելը մեծ գումար արժե, և կան շատ մարդիկ, որոնք նույնիսկ ձու չեն կարողանում գնել»: