Արման Անդրեասյան. Թերությունների պատճառով չստացվեց կրկնել անցած տարվա հաջողությունը

0

2024 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը մեկնաբանել է Սլովակիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եզրափակիչ գոտեմարտում կրած պարտությունը:

«Բոլորս էլ լավ մարզավիճակում էինք, լավ էինք պատրաստվել այս մրցաշարին: Չհաղթեցինք այս անգամ, որովհետեւ եղան թերություններ: Տրամադրված էինք կրկնել մեր նախորդ տարվա հաղթանակները, պահպանել մեր չեմպիոնությունները: Չստացվեց: Պետք է շտկենք մեր սխալները, որպեսզի աշխարհի առաջնությունում ավելի լավ ստացվի»,- ասել է Արման Անդրեասյանը:

Ապրիլի 7-9-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը 70 կգ քաշային եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Դավիթ Բաեւին:

Մինչեւ եզրափակիչ Անդրեասյանը հաղթել էր լեհ Մատեուս Լուժինսկիին (10:0), ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայիn (4:0), վրացի Ակակի Կեմերտելիձեին (3:1):

Լուսինե Շահբազյան

Leave A Reply

Your email address will not be published.