Սոֆիա Վերգարան երկրպագուներին կոչ է արել պաշտպանվել արեւից
Սոֆիա Վերգարան պատրաստ է ամռանը եւ ցանկանում է համոզվել, որ իր երկրպագուները նույնպես պատրաստ են։
52-ամյա դերասանուհին լուսանկար է ներկայացրել ինսթագրամում, որում արեւայրուք է ընդունում բիկինիով՝ լողավազանի մոտ։

«Ամերիկյան ընտանիքի» աստղին կարելի էր տեսնել սեւ բիկինիով հանգստանալիս, ձեռքին՝ իր Toty ապրանքանիշի արեւապաշտպան միջոցը։
«Ամառը համարյա եկել է։ Պաշտպանեք ձեզ @toty-ի օգնությամբ»,- մակագրել է նա լուսանկարը։
Վերգարայի բազմաթիվ երկրպագուներ եւ ընկերներ աջակցել են նրա սելֆիին մեկնաբանություններում, ներառյալ Սինդի Պրադոն, Սինդի Մելոն, Վիկտորյա Բոնյուն, Վալենտինա Ֆերերը եւ Լորեն Սանչեսը։
«Արեւապաշտպան քսուքի լավագույն գովազդը, որը ես երբեւէ տեսել եմ»,- գրել է Պրադոն։