Բրիթնի Սփիրսի «ահավոր տիկնիկը» եւ նրա տարօրինակ խոստովանությունն այն մասին, որ «տղամարդիկ չեն հարգում իրեն անկողնում»

0

Բրիթնի Սփիրսի հոգեկան վիճակը շարունակում է անհանգստություն առաջացնել նրա երկրպագուների շրջանում։ Վերջերս երգչուհին ժամանել է Մեքսիկա «ահավոր տիկնիկի» հետ միասին, իսկ ավելի ուշ հրապարակել է հերթական լուսանկարները ներքնազգեստով՝ հայտնելով, որ «տղամարդիկ չեն հարգում իրեն անկողնում»։

Բրիթնին հրապարակել է լուսանկարներ թափանցիկ ժանեկազարդ ներքնազգեստով՝ «ինսայթի հետ կիսվելով այդ լուսանկարով»։

«Ես կարող եմ շատ գեղեցիկ տեսք ունենալ, բայց երբեք տղամարդու հետ չեմ կիսվել ներքնազգեստով, որն ԻՍԿԱՊԵՍ ստիպել է ինձ գեղեցիկ եւ սուրբ զգալ»,- մակագրել է նա լուսանկարը։

«Իմ զգեստապահարանը անհավանականորեն խենթ էր, որովհետեւ դա իմ հոգու տարածքն էր, եւ շատ անգամներ, երբ ինձ չեն հարգել անկողնում։ Ինչի՞ համար ես պետք է կիսեմ զգացման իսկական նրբությունը, երբ ինձ գեղեցիկ եմ զգում»։

Ավելի վաղ Սփիրսը թռել էր Մեքսիկա տամարդու ուղեկցությամբ, որը տանում էր նրա ահավոր տիկնիկին՝ փաթաթված վարդագույն ծածկոցում։ Լուսանկարներից մեկում կարելի է տեսնել խաղալիքի ոտքը եւ ոտնաթաթը, որոնք երեւում են ծածկոցի տակից։

43-ամյա փոփ-աստղը արդեն ցուցադրել է տիկնիկների իր հավաքածուն եւ անգամ պարել դրանցից մեկի հետ ինսթագրամում 2021թ. հոկտեմբերին։

«Ես երեխա եմ ունեցել…»,- մակագրել է նա տեսահոլովակը։ «Նրա մանկական սենյակը հոյակապ է, եւ նրա անունը Բրիթնի է… մենք նույնիսկ նման ենք»։

Leave A Reply

Your email address will not be published.