Ժան-Կլոդ Վան Դամին հինգ ռումինուհիներ են «նվիրել». այժմ նրան մեղադրանք է առաջադրվել

0

Ռումինիայում քրեական մեղադրանք է առաջադրվել դերասան Ժան-Կլոդ Վան Դամի նկատմամբ:

64-ամյա դերասանի դեմ քրեական գործ է հարուցվել Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության վարչությունում (DIICOT), որտեղ նշվում է, որ նա գիտակցաբար սեռական հարաբերություններ է ունեցել Մորել Բոլեայի գլխավորած հանցավոր խմբի կողմից թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ, հաղորդում է CNN-ի Antena 3-ը:

Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Կաննում, որտեղ դերասանին «նվեր» են տվել հինգ ռումինուհիների, և նա իմացել է, որ նրանք կապ ունեն մարդկանց առևտրով զբաղվողների հետ։

Փաստաբան Ադրիան Կուկուլիսը, որը ներկայացնում է տուժողներից մեկին, պարբերականին հայտնել է, որ կանայք «խոցելի վիճակում են եղել, և կասկած կա, որ նրանք շահագործվել են Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով»։

Կանանցից մեկը, ով ականատես է եղել միջադեպին, որը տեղի է ունեցել Կաննում Վան Դամի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, ներկայացրել է իր տեսածը:

«Մի քանի ռումինացիներ, որոնք ներկայումս հետաքննության են ենթարկվում հանցավոր խմբավորում ստեղծելու և կավատության համար, Ժան-Կլոդ Վան Դամին առաջարկել են հինգ ռումինուհի կանանց՝ նորաձևության մոդելների, սեռական հարաբերությունների համար: Անձը, ով ստացել է այդ շահույթը, գիտեր նրանց վիճակի մասին», — պարբերականին ասել է փաստաբան Ադրիան Կուկուլիսը։

Leave A Reply

Your email address will not be published.