«Բարսելոնան» հաղթեց «Աթլետիկոյին» եւ եզրափակիչում կխաղա «Ռեալի» հետ (տեսանյութ)
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։
27-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, որին գոլային փոխանցում կատարեց Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։
Առաջին խաղում գրանցվել էր 4:4 հաշիվ։
Եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Ռեալը», որը պայքարից դուրս էր թողել «Ռեալ Սոսիեդադին»։
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Աթլետիկո Մադրիդ» — «Բարսելոնա»՝ 0:1
Ֆերան Տորես, 27