Doing Digital Forum 2025. Ովքե՞ր են գլխավոր խոսնակները և ի՞նչ են քննարկելու
Ապագայի փողն ու փողի ապագան. SPRING PR- ընկերության Doing Digital Forum-ը այս տարի նվիրված է ժամանակաշրջանի ամենաարդիական թեմաներից մեկին՝ փողի փոխակերպմանն ու դրա տնտեսական ազդեցությանը։ Ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է։
Արդեն երրորդ տարին անընդմեջ DDF-ը Երևանում միավորում է միջազգային թոփ դեմքերի, ինչպես նաև տեղի լավագույն խոսնակների ու փորձագետների, ֆինթեքի, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչների։ Doing Digital Forum-ի օրակարգն ամբողջությամբ հասանելի է ֆորումի պաշտոնական կայքում՝ https://doingdigital.am/
Այս տարի Future of Money: Economic Impact (Ապագայի փողը. տնտեսական ադեցություն) խորագրի ներքո կքննարկվեն թվային արժույթների, դրամապանակների, Web3 և AI տեխնոլոգիաների զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ֆինանսական համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կկատարվի տեղական ֆինանսական հատվածի ու բիզնեսի տարբեր ուղղությունների զարգացման հնարավորություններին և միջազգային էկոհամակարգում Հայաստանի դերակատարմանը։
Ովքե՞րեն DDF25-իգլխավորխոսնակներնուի՞նչթեմաներիենադրադառնալու
ԳերդԼեոնհարդ՝աշխարհի թոփ 10 ֆուտուրիստների շարքին դասվող աշխարհահռչակ բանախոս, «Technology vs Humanity» բեսթսելեր գրքի հեղինակ, Fortune 500 ընկերությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների խորհրդատու, թվային էթիկայի ոլորտի առաջատար մասնագետ։
Գերդն ապրիլի 3-ին Երևանում կխոսի ապագայի փողի, ապագայի բանկինգի ու ֆինանսների մասին։ Անդրադարձ կկատարի ապագայի տեխնոլոգիաներին, վճարումներին, թվային տնտեսություններում մարդկանց փոխահարաբերություններից, ապագայի աշխատանքից ու աշխատաշուկայից։
ՀենրիԱրսլանյան՝ գլոբալ կրիպտո առաջնորդ, առաջատար կրիպտո ընկերությունների, կառավարությունների և կարգավորող մարմինների խորհրդատու, TEDx-ի խոսնակ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր, որը վերահսկում է թվային ակտիվների մեջ մասնագիտացած ինստիտուցիոնալ կրիպտո հեջ-ֆոնդ։
Հենրին DDF25-ին խոսելու է փողի պատմության մասին` ինչպես է այն զարգացել, ինչ ճանապարհ է անցել, ինչ փուլում է այսօր։ Նա կանդրադառնա փողի ապագային ու ապագայի փողին՝ հատկապես կրիպտոարժույթների համատեքստում. ինչ նշանակություն ուեն դրանք ֆինանսական հաստատությունների և Հայաստանի նման երկրների համար, ինչ ազդեցություն կունենա յուրաքանչյուրիս կյանքում։
Ինչպե՞ս է բիթքոյնի արժեքը հասել 100,000 ԱՄՆ դոլարի, ինչպես կայուն արժույթների շուկայում արդեն ավելի քան 200 միլիարդ դոլար կա, ապակենտրոնացված ֆինասներ և թե ինչու են դրանք արդեն գերազանցում 150 միլիարդ դոլարը, ԱՄՆ նոր կրիպտո-ստրատեգիական պահուստի ազդեցությունը կրիպտոյի շուկայի վրա. այս թեմաները ևս Հենրիի ելույթի առանցքում են լինելու։
ՍեմիԶաֆար՝ Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրենը, թվային ֆինանսական ծառայությունների, բանկինգի, վճարումների, թվային առևտրի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ բլոքչեյն համակարգերի և կրիպտոարժույթների վերաբերյալ առաջատար խորհրդատու։
Միջազգային վճարումներ՝ Սեմի Զաֆարի ելույթի հիմնական թեման է։ Միջազգային վճարումները ենթարկվում են էական փոփոխությունների, և բազմաթիվ նորարարություններ են առաջացել թե՛ բանկային համայնքի, թե՛ FinTech համայնքի կողմից։ Շատ ստարտափեր նոր գաղափարներով են հանդես եկել։ Բանկերը այժմ փոխում են իրենց մոտեցումները և մտածելակերպը՝ նորարարությունները ընդունելու համար ավելի արագ, քան երբևէ, իսկ կանոնակարգող մարմինները որոշ տարածաշրջաններում, թեև ոչ բոլոր ոլորտներում և ոչ բոլոր երկրներում, նույնպես ընդունում են նորարարությունները՝ որոշ սահմանափակումներով։ Ուստի այս ամբողջի համատեքստը լինելու է Զաֆարի ելույթի հիմնական առանցքը։
ՄատիասՈւնդուրագաԲրեյթլինգ՝ Amazon Web Services-ից, ավելիքան 20 տարվա աշխատանքային փորձով տեխնոլոգիական ոլորտի լիդերներից, Amazon Web Services-ի տեխնոլոգիական լուծումների նախագծման, ներդրման պատասխանատու, Չիլիի ամենամեծ Food Solution սննդի էլեկտրոնային առևտրի հարթակի հիմնադիր։
DDF25-ին amazon.com-ի իրական դեպքերի ու case study-ների ուսումնասիրությունների հիման վրա Մատիասը խոսելու է, թե ինչպես է գեներատիվ AI-ը վերափոխում էլեկտրոնային առևտուրը։ Ներկայացնելու է այնպիսի նորարարություններ, ինչպիսիք են Amazon Just Walk Out տեխնոլոգիան և Amazon One-ը՝ նույնականացման և վճարման համար։ Սրանք իրական մոտեցումներ են, որոնք բիզնեսները կարող են ուղղակիորեն կիրառել նույնականացումը բարելավելու համար և ստեղծել այն մենք անվանում ենք next-gen customer experience։
Doing Digital Forum (DDF)—ն այս տարի տեղի կունենա ապրիլի 3-ին, Դվին հոլում։ Ֆորումը նպատակ ունի Հայաստանը վերածելու տարածաշրջանայինկենտրոնի՝ թվային տնտեսության, ֆինթեքի և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։ Ֆորումը ստեղծում է հարթակ, որտեղ համաշխարհային և տարածաշրջանային առաջատար փորձագետները, տեխնոլոգիական ընկերությունները, ֆինանսական հաստատությունները և քաղաքականության մշակողները քննարկում են թվային փոխակերպման հնարավորությունները, մարտահրավերները և լուծումները։
2023 թվականից ի վեր ֆորումը հյուրընկալել է ավելի քան 40 առաջատար խոսնակի և 2000-ից ավելի մասնակից Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ—ից, ԱՄԷ—ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է: Ֆորումի ֆինանսական գործընկերը Fast Bank-ն է։
Միջոցառման ինֆորմացիոն գործնկերը NEWS.am Tech-ն է: