Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

0

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը, այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի էջից։

«Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլեւ Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ եւ արվեստի հանդեպ խոր սիրով։

Գոյ թատրոնը ցավակցում է վարպետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի բոլոր երկրպագուներին։

Հավերժ փառք Ռաֆայել Գրիգորյանին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Leave A Reply

Your email address will not be published.