Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի շքեղ հարսանիքը նման կլինի արքայադուստր Դիանայի «Դարի հարսանիքին»
Amazon-ի հիմնադիր Բեզոսի հարսնացու Լորեն Սանչեսի ավագ եղբայրը՝ Փոլը, «անհավանականորեն ոգևորված է», որ իր 55-ամյա քույրը ամուսնանալու է, և նա արդեն կանխատեսում է, որ այն նման է լինելու արքայադուստր Դիանայի «Դարի հարսանիքին»:
«Կարծում եմ, որ դա նման կլինի արքայադուստր Դիանայի հարսանիքին»,- ասել է Փոլը TMZ-ին՝ բացատրելով, որ ակնկալում է, որ միջոցառումը կլինի «հսկայական և ուրախի»:
Թեև նա խոստովանել է, որ չգիտի արարողության ճշգրիտ վայրը, բայց վստահություն է հայտնել, որ հարսանիքը «զարմանալի իրադարձություն կլինի»:
Նա նաև ավելացրել է, որ զույգը հյուրերին խնդրելու է «նվիրատվություն անել» իրենց սիրելի բարեգործական կազմակերպությանը՝ հարսանեկան նվերների փոխարեն:
The Daily Mai-ն ավելի վաղ հայտնել էր, որ միջոցառումը «կկայանա Ջեֆ Բեզոսի 500 միլիոն դոլար արժողությամբ մեգա-զբոսանավի Koru-ում, որը խարսխված է Վենետիկյան ծովածոցում»:
Koru-ն, որը, ինչպես ասում են, տեղավորում է 18 մարդ ինը խցիկներում, համարվում է երբևէ կառուցված ամենամեծ կայմ զբոսանավն է՝ ավելի քան 415 ոտնաչափ երկարությամբ:
Սակայն մեկ այլ աղբյուր նշել է, որ Վենետիկի կանոնակարգերի պատճառով «հարսանիքը նավով չի լինելու»։
Պարբերականը նաև նշում է, որ քաղաքի լավագույն և ամենահայտնի հյուրանոցներից երկուսը` Gritti Palace-ը և Aman Venice-ը, ամբողջությամբ ամրագրված են հունիսի 26-ից 29-ը: Երկու հյուրանոցներում էլ համարները սկսվում են մեկ գիշերվա համար $3200-ից, և այդ գները կարող են աճել մոտ 10 անգամ՝ կախված սեզոնից:
Զույգն արդեն հարսանեկան հրավերներ է ուղարկել։ Հյուրերի թվում են Օփրա Ուինֆրին և Գեյլ Քինգը, Լեոնարդո Դի Կապրիոն, Եվա Լոնգորիան, Օռլանդո Բլումը և Քեթի Փերին, ինչպես նաև Քարդաշյանների ընտանիքը։